Լրահոս

05.02.2016 11:25


ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները՝ ՀՀ ՊՆ–ում

ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները՝ ՀՀ ՊՆ–ում

Փետրվարի 4-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ՆԱՏՕ-ի բարեվարքության ամրապնդման ծրագրի փորձագիտական գնահատման (peer review) խմբի անդամներին եւ քննարկել «Բարեվարքության ամրապնդման գործողությունների ծրագիրը»:

Այցի նպատակն էր ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի, ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի, ՀՀ գլխավոր ռազմական տեսչության, ՀՀ ՊՆ եւ ԶՈՒ ԳՇ ստորաբաժանումների, ինչպես նաեւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ քննարկել բարեվարքության ծրագրի ինքնագնահատման հարցաշարի վերաբերյալ ՀՀ ՊՆ պատասխանները եւ ստանալ լրացուցիչ պարզաբանումներ, ինչի հիման վրա մեկնարկելու են «Բարեվարքության ամրապնդման գործողությունների ծրագրի» մշակման աշխատանքները:

Հանդիպման ընթացքում քննարկվել են փորձագիտական գնահատման խմբի այցի արդյունքները եւ հետագա անելիքները, ՀՀ պաշտպանության նախարարի անմիջական ենթակայությամբ ստեղծված Մարդու իրավունքների եւ բարեվարքության կենտրոնի նպատակների, կենտրոնի գործունեության հիմքում ընկած պաշտպանության բնագավառում մարդու իրավունքների ապահովման հայեցակարգային ուղղությունների մշակման, բարեվարքության ամրապնդման ու կոռուպցիայի դեմ պայքարի գործողությունների ծրագրի մշակման եւ իրականացման մեթոդները: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը զրույցի ընթացքում կարեւորել է ՀՀ ՊՆ արդյունավետ մասնակցությունը Բարեվարքության ամրապնդման ծրագրին:

Փորձագիտական գնահատման խմբի անդամները շնորհակալություն են հայտնել այցը պատշաճ կերպով կազմակերպելու եւ աշխատանքային կառուցողական մթնոլորտի համար՝ ընդգծելով, որ խումբը բավարարված է այցի արդյունքներով եւ այս թեմայով լրացուցիչ այց չի պլանավորում: Նրանք Պաշտպանության նախարարին ներկայացրել են իրենց հիմնական դիտարկումները եւ տեղեկացրել, որ սկսում են «Բարեվարքության ամրապնդման գործողությունների ծրագրի» մշակման համար առաջարկությունների փաթեթի մշակման աշխատանքները:

Այս խորագրի վերջին նյութերը