Վերաձևակերպելով դասականին՝ կարող ենք պնդել, որ Հայաստանի քաղաքական դաշտում բոլոր հաճախորդները «երջանկացվում» և հետագայում «խուրդվում» են նույն տեխնոլոգիայով, բայց ամեն մեկը յուրովի է դեն նետվում։
Նախ՝ «երջանկացման» և «խուրդման» գործընթացների մասին։ Սխեման շատ պարզ է. պատվիրատուի ցանցն են ընկնում բոլոր ինքնասիրահարվածները, «թունդ ընդդիմադիրները», դիշովկեքը, «օդում կախվածները», ճղճղան ձայնովները, սրտից թույլերը, բնակարանային խնդիրներ ունեցողները, «մռայլները», «լուսավորները», «արևմտամետները», «ռուսամետները», «իրանամետները», պարտվածները, հոգով պուտանկեքը, «քաղաքացիականները», անհայրենիքները, «Այո՛ թալանին» գոռացողները։ Մի խոսքով, բոլոր նրանք, ովքեր կայուն արժեհամակարգ չունեն, իրենց տեսակով գեղցի են ու փող փախցնելու համար են մտել քաղաքականություն։
Հաճախորդներից յուրաքանչյուրին թվում է, թե ինքը, ի տարբերություն մյուսների, «շուստրի» է և կարող է «տակից» խաղեր տալ իշխանությունների հետ, բայց աննկատ մնալ, այսինքն՝ հա՛մ հաճույք ստանալ, հա՛մ կույս մնալ։ Բայց դե, ինչպես միշտ է լինում, բոլոր հաճախորդները «խուրդվում» են։ «Խուրդվում» են նույն տեխնոլոգիայով։
Նախ՝ սրանց այնպիսի առաջադրանք են տալիս, որ ինչքան էլ «թունդ» բառապաշար օգտագործեն այդ առաջադրանքը կատարելիս, միևնույն է, «խուրդվելու» են, քանզի գողինն ու բոզինը քառասուն օր է։ Կան մի քանի լրատվամիջոցներ (այդ թվում՝ «7or.am»–ը), որոնք բացում են բոլոր հաճախորդների խաղերը և օգնում հանրությանը տեսնել, թե ով ով է, թեև նկատենք, որ հանրությունն այնքան փորձ է ձեռք բերել, որ շատ դեպքերում կարողանում է թացը չորից տարբերել առանց մեր օգնության։
Բացի այդ՝ հաճախորդներին «խուրդում» է նաև Բաղրամյան 26–ին կցված «Գեբելսյան» քարոզչամեքենան՝ ժամանակի ընթացքում բացահայտելով նրանց։ Անգամ սկսում են հրապարակել հաճախորդների «պրայս լիստերը»՝ գները և օրապահիկները, այսինքն՝ տեղեկություն են տալիս, թե ում ինչքանով են «երկխոսացրել»։ Գեղամյանի մասով, օրինակ, նշեցին, որ նա մի զրո ավել է ասում, ինչից արդեն պարզ դարձավ, թե իրականում քանի զրոյով են գործարքը կայացրել։
Մյուսների «զրոներն» էլ են նշում։ Բացահայտ։
Հիմա հրապարակվում է ՀՅԴ–ի «պրայս լիստը», բայց դա հանրությանը չի հետաքրքրում, քանզի ում է հետաքրքիր, թե «Մեկ օլիգարխի տնտեսության» կառուցման ժամանակ նախարարի կամ մարզպետի անունն ինչ է լինելու։ Բոլորն էլ մեխի գլուխի դեր են կատարելու, քանի դեռ իրական փոփոխություններ չեն եղել մեր երկրում։
Ինչ մնում է հաճախորդների դեն նետմանը, ապա ամեն մեկն իր ձևով է հայտնվում զիբիլանոցում։ Մեկին դաժանաբար օգտագործում են մի քանի արարի համար՝ քամելով կիտրոնի պես, մյուսին օգտագործում են ու արագ դեն նետում, երկրորդին օգտագործում են կոպեկներով ու թողնում «բորդյուրին», չորրորդին չեն թողնում՝ թոշակի անցնի ու վայելի իր «կոռմը», քանզի հիմա շեշտը դրվում է հաճախորդների քանակի, այլ ոչ թե որակի վրա։
Ահա այսպիսին է քաղաքական դաշտում պատվիրատու–հաճախորդ հարաբերությունների բնույթը։
Գրեթե նույն պատկերն է նաև լրատվական դաշտում։ «Անկախ» մամուլը ոչ պակաս դաժան տարբերակով է թրաֆիքինգի ենթարկվում։ Բայց դե, դա իրենց ընտրությունն է։
Հանուն արդարության՝ պետք է նշենք, որ հաճախորդներին օգտագործելով, բացահայտելով ու դեն նետելով՝ «Վերջի բոլշևիկը» յուրօրինակ սանիտարական հատումներ է անում և մաքրում դաշտը։ Դա, թերևս, նրա միակ դրական գործն է նախագահության ութ տարիների ընթացքում։ Մնացած առումներով ձախողումներն են։ Այդ ձախողումները դադարեցնելն արդեն հանրության գործն է՝ բնականաբար, քաղաքական նոր ուժի առաջնորդությամբ, քանզի եղածները կա՛մ մարգինալ են, կա՛մ խելագարության «անձնագրով», կա՛մ «խուրդված»։
Պատվիրատու–հաճախորդ հարաբերությունների մասին

Սամվել Խաչագողյան