Ռուբեն Հակոբյան. «Մարդիկ կան, զբաղվում են քաղաքական ջեբկիրությամբ»
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, երեկ մամլո ասուլիսի ժամանակ «Ժողովրդական» կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը հայտարարել էր. ««Ժառանգությունն» ամերիկյան պրոյեկտ է, և իրեն ինչ ասում են դրսից, դա էլ անում է»։
Դրան ի պատասխան, այսօր մամլո ասուլիսի ժամանակ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար ՍտեփանՍաֆարյանը հայտարարել է, թե ««Ժառանգությունը» պրոյեկտ չէ, «Ժառանգությունը» ամերիկյան չէ»։
-Խնդրում ենք ոչքաղաքականկարծիքներիվերաբերյալմեկնաբանություններչխնդրել հետայսու, որովհետև շատ հարգելով ցանկացած կարծիք, իսկապես լինելով ժողովրդավարության կողմնակից և ջատագով, հարգելով ցանկացած մարդու կարծիք' պետք է նշել, որ նման դեպքերում կարելի է մեկնաբանել այգում նարդի խաղացող յուրաքանչյուրի կարծիքը,-ասել է նա։
«Ժառանգության» վարչության փոխնախագահ ՌուբենՀակոբյանն էլ հայտարարել է, թե կա նշաձող, որը, ցավոք սրտի, շատ հաճախ մարդիկ անցնում են։
-Այդ մարդիկ կարծում են, թե քաղաքականությամբ են զբաղվում, բայց, ըստ էության, զբաղվում են քաղաքական ջեբկիրությամբ, և պետք է խորհուրդ տալ այդ մարդկանց, որ չի կարելի վիրավորել, չի կարելի հայհոյել և առավել ևս'չի կարելի ահաբեկել։ Դա լավ բան չէ,-ընդգծել է նա։
Ռուբեն Հակոբյան. «Մարդիկ կան, զբաղվում են քաղաքական ջեբկիրությամբ»
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, երեկ մամլո ասուլիսի ժամանակ «Ժողովրդական» կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը հայտարարել էր. ««Ժառանգությունն» ամերիկյան պրոյեկտ է, և իրեն ինչ ասում են դրսից, դա էլ անում է»։
Դրան ի պատասխան, այսօր մամլո ասուլիսի ժամանակ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը հայտարարել է, թե ««Ժառանգությունը» պրոյեկտ չէ, «Ժառանգությունը» ամերիկյան չէ»։
-Խնդրում ենք ոչ քաղաքական կարծիքների վերաբերյալ մեկնաբանություններ չխնդրել հետայսու, որովհետև շատ հարգելով ցանկացած կարծիք, իսկապես լինելով ժողովրդավարության կողմնակից և ջատագով, հարգելով ցանկացած մարդու կարծիք' պետք է նշել, որ նման դեպքերում կարելի է մեկնաբանել այգում նարդի խաղացող յուրաքանչյուրի կարծիքը,-ասել է նա։
«Ժառանգության» վարչության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանն էլ հայտարարել է, թե կա նշաձող, որը, ցավոք սրտի, շատ հաճախ մարդիկ անցնում են։

7or.am