Լրահոս

05.02.2016 14:22


Տեղի կունենա ՀՀ ԶՈւ ձմեռային զորակոչի զինծառայողների երդման արարողությունը

Տեղի կունենա ՀՀ ԶՈւ ձմեռային զորակոչի զինծառայողների երդման արարողությունը

Հարգելի՛ գործընկերներ,

Բանակ-կրթություն-մշակույթ համագործակցության շրջանակում փետրվարի 7-ին՝

ժամը 11-ին «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի հուշարձանի

տարածքում տեղի կունենա ՀՀ Զինված ուժերի ձմեռային զորակոչի զինծառայողների

/Արմավիրի մարզի N զորմաս/ երդման արարողությունը:

Նմանօրինակ միջոցառումների սկիզբը դրվել է անցյալ տարի: Այն նպատակ ունի

ամրապնդել բանակ-մշակույթ կապը, խթանել ռազմահայրենասիրական ոգու

դաստիարակությանը, հանրահռչակել պատմամշակութային հուշարձանները, դրանք

պահպանել ու փոխանցել սերունդներին:

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի

Լրատվության և հասարակայնության

բաժին

Այս խորագրի վերջին նյութերը