Մինչ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ղեկավար Արտակ Շաբոյանը մտածում է, թե ինչպես է պաշտպանելու Սերժ Սարգսյանի շրջապատի մասնավոր շահը և հիմնավորելու Հայաստանում հեղուկ վառելիքի գների էական տարբերությունը Վրաստանում նույն ապրանքի գներից (մեզ մոտ բենզինի մեկ լիտրը 390 դրամ է, իսկ Վրաստանում՝ 245 դրամի կարգի լարի, դիզվառելիքը մեզ մոտ 380 դրամ է, իսկ Վրաստանում՝ 200 դրամի կարգի), Բաղրամյան 26–ը լավություն է անում հայ ժողովրդին։
Լավությունն այդ հետևյալ տեսքն ունի։
Նախագահականից եկած ցուցումով՝ Կառավարությունը հաստատել է մի որոշում, ըստ որի՝ բենզին և դիզելային վառելիք վաճառող «Ֆլեշ» ընկերությանը պետբյուջեից դոտացիա կտրվի, և ահա թե ինչու։
Այսպես, Կառավարության նիստերից մեկի մասին պատմող հաղորդագրությունից տեղեկանում ենք. «Դիզելային վառելանյութի նկատմամբ 2016թ. գյուղատնտեսական աշխատանքների համար պահանջարկը կազմում է 6.000.000 լիտր, որը հողօգտագործողներին կտրամադրվի 1 լիտրը 280 դրամով»։
Գործելու է հետևյալ մեխանիզմը՝ Սերժ Սարգսյանի հետ մտերմագույն հարաբերություններ ունեցող Բարսեղ Բեգլարյանին պատկանող «Ֆլեշը» գյուղացուն Հայաստանում գործող 380 դրամի փոխարեն դիզվառելիքը տալու է 280 դրամով, իսկ գնային տարբերությունն էլ հարկատուներիս հաշվին փակելու է պետությունը՝ «Ֆլեշին» տալով լրացուցիչ գումար ամեն մի լիտրի համար։ Դե, բազմապատկեք 6 միլիոնը համապատասխան թվով ու տեսեք, թե ինչ հաջող բիզնես գործարք է կնքվել՝ երաշխավորված եկամտով։
Այսպիսով, ստացվում է, որ համ «Ֆլեշն» է երաշխավորված սպառում ապահովում իր դիզվառելիքի համար, համ էլ դա արվում է հարկատուներիս հաշվին, և դա կոչվում է լավություն գյուղացուն, քանզի նա 380 դրամի փոխարեն վճարելու է 280 դրամ։
Կուզենայի առանձնահատուկ ընդգծել, որ խնդիրն ամենևին էլ «Ֆլեշը» չէ։ Դրա փոխարեն կարող էր այլ կազմակերպություն լինել։ Խնդիրը, հետևաբար, վերաբերում է պետական կառավարման համակարգին և առկա խաղի կանոններին։
Ուշադրությո՛ւն դարձրեք. Հայաստանում դոտացիոն գնով տրամադրվող դիզվառելիքն ավելի թանկ է, քան Վրաստանի բենզալցակայաններում են առաջարկում։ Վրաստանի սահմանը հատող դիզվառելիքը մեզ մոտ գրեթե կրկնակի թանկանում է։ Այսինքն՝ դառնում է գազի գնի պատմությունը, որի 1000 խմ–ն սահմանի վրա 180 դոլար է, իսկ սպառողին հասնում է կրկնակի թանկացած։
Դե, հիմա եկեք պատկերացնենք Վրաստանի հետ սահմանակից տավուշցու կամ լոռեցու վիճակը, ով շատ լավ գիտի, որ ընդամենը մի քանի կիլոմետր այն կողմ՝ Վրաստանում, նույն դիզվառելիքի մանրածախ գինը, առանց լավության, կազմում է 200 դրամ։ Մեզ, փաստորեն, առաջարկվում է ուրախանալ այն փաստով, որ դիզվառելիքը գյուղացին գնելու է ոչ թե 380, այլ 280 դրամով, այն էլ՝ հարկատուներիս հաշվին։ Ասել է թե՝ մեր վճարած հարկերից գոյացած պետբյուջեն սպասարկելու է իշխանական լծակներ ունեցող մարդկանց մասնավոր բիզնես շահը։ Ու դեռ մի բան էլ պետք է ասենք շնորհակալություն «Տարոն պարոն Մարգարյանի՞ն» (դե՛, հասկանում եք, էլի՛, ում)։
«Մարդակենտրոն» են, էլի՛, հո զոռո՞վ չէ։ Եվ ինչո՞ւ պետք է թույլ տանք՝ այս համակարգը վերարտադրվի 2017–ի ԱԺ ընտրությունների ժամանակ։
Բ26–ի լավությունը հայ ժողովրդին

Սամվել Խաչագողյան