Լրահոս

06.02.2016 09:30


Հրդեհ Նորատուս գյուղում

Հրդեհ Նորատուս գյուղում

Փետրվարի 6-ին՝ ժամը 03.21-ին, տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղում այրվում է անասնակեր:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ այրվում է Սևանի փողոցի 9-րդ նրբանցքի տներից մեկին հարակից ծածկը:
Հրդեհը մեկուսացվել է՝ ժամը 03.46-ին, մարվել՝ 04.25-ին: Այրվել են ծածկը (20 քմ) և վառելափայտ (մոտ 0,5 քմ):

Այս խորագրի վերջին նյութերը