Լրահոս

06.02.2016 09:25


Բնակիչը չի արձագանքել դռան թակոցներին ու հեռախոսազանգերին

Բնակիչը չի արձագանքել դռան թակոցներին ու հեռախոսազանգերին

Փետրվարի 6-ին՝ ժամը 00.55-ին, ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Մարգարյան փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 12 շենքի բնակարաններից մեկի բնակիչը (12 տ.) չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը. 2004 թ. ծնված Ա. Խ.-ը քնած է եղել:

***

Փետրվարի 5-ին՝ ժամը 20.24-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Անդրանկի փողոցի թիվ 15 շենքի բնակարաններից մեկի քաղաքացին (8 տարեկան) չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը:

***

Փետրվարի 5-ին՝ ժամը 20.17-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Ա. Ավետիսյան փողոցի թիվ 78 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, բնակիչները մնացել են ներսում. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը:


***

Փետրվարի 5-ին՝ ժամը 18.42-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Նազարբեկյան թաղամասի տներից մեկի դարպասի դռան փականը խափանվել է (բանալին կոտրվել է փականի մեջ), ինչի հետևանքով տուն մուտք գործելը դարձել է անհնար. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը:

***

Փետրվարի 5-ին՝ ժամը 17.55-ին, ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 8 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ինչի հետևանքով բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը:

***

Փետրվարի 5-ին՝ ժամը 17.55-ին, տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Անի թաղամասի 3-րդ փողոցի թիվ 7 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ինչի հետևանքով բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը:

***

Փետրվարի 5-ին՝ ժամը 17.07-ին, ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Իջևան քաղաքի «Ջոչեր» կոչվող շենքի 2-րդ հարկի բնակարաններից մեկի դուռը միջանցիկ քամուց փակվել է, ինչի հետևանքով բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրակարարների օգնությունը:

Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը:

***

Փետրվարի 5-ին՝ ժամը 16.00-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Օհանովի փողոցի թիվ 18 շենքի բնակարաններից մեկի բնակիչը վատառողջ է, չի կարողանում մոտենալ և բացել դուռը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը. ննջասենյակի մահճակալին անօգնական վիճակում հայտնաբերել են 1929 թ. ծնված Ծ. Բ.-ին, ում շտապօգնության աշխատակիցները ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն:

***

Փետրվարի 5-ին՝ ժամը 15.45-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Պուշկինի փողոցի թիվ 60 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ինչի հետևանքով բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը:

Այս խորագրի վերջին նյութերը