Լրահոս

07.10.2010 16:26


ՀԱՄ. «Նոր վտանգ է հասունանում»

Հայ Արիական Միաբանությունն իր տարակուսանքն է հայտնում Վրաստանի ԱԳ նախարար Գրիգոլ Վաշաձեի Երեւանում ասված այն անգրագետ արտահայտության համար, թե ինքը չգի­տի «ինչ է Ջա­վախ­քը, որ նման վայր Վրաս­տա­նի քար­տե­զի վրա չկա...»:

Սա վրացական հերթական սադրանքն է ջավախքահայության եւ առհասարակ հայության նկատմամբ, որից այնքան էլ չենք զարմանում, սակայն ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի ոչ համարժեք կեցվածքն ու պատասխանի բացակայությունը, իրոք մտահոգիչ է: Սեփական տանը թույլ տալ անարգելու մեր հայրենիքի մի հատվածը' անթույլատրելի եւ ողորմելի կեցվածք է:

Վերջերս Թբիլիսին եւ Բաքուն հաճախակի են խոսում երկու երկրների համադաշնության ստեղծման մասին, ուստի այսպիսի անպատասխանատու հայտարարություններին պետք է տեղում եւ շատ կտրուկ պատասխաններ տրվեն: ՀՀ ԱԳ նախարարը պետք է կամ կոպտորեն ընդհատեր ասուլիսը, որում հնչեց Վրաստանի ԱԳ նախարարի անգրագիտությունը, կամ պետք է հիշեցներ, թե ի՛նչ է Ջավախքը, ի՛նչ է Հայաստանը եւ երբ եւ ի'նչ ձեւով է առաջացել Վրաստանը, որն արդեն իսկ արդարացի բաժանման գործընթացում է' երբ Վրաստան կոչված տարածքից իրենց պատմական հողերով անկախացան Աբխազիան եւ Հարավային Օսիան, անկախանալու հեռանկարն ունեն Ջավախքն ու Աջարիան եւ էլի տարածքներ:

Հայ Արիական Միաբանությունը ՀՀ իշխանություններին զգուշացնում է, որ այսպիսի «հարեւանասիրական ու բարեկամական»  դրսեւորումները նոր վտանգի առջեւ կկանգնեցնեն հայությանը, այս անգամ Ջավախքի եւ վրացահայության հարցում:

Հայ Արիական Միաբանություն

Այս խորագրի վերջին նյութերը