Լրահոս

07.10.2010 17:47


Մեղրիի երկաթգիծը կազմաքանդվում է՝ հետագայում վերակառուցվելու համար

Մեղրիի երկաթգիծը կազմաքանդվում է՝ հետագայում վերակառուցվելու համար

Անդրադառնալով Իրան-Հայաստան երկաթգծի նախագծին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Շևքետ Շայդուլինն ասել է, թե «ՀԿԵ»-ն այդ գործընթացում ներգրավված չէ։

Այդուհանդերձ նա նշել է, որ Ռուսաստանի և Հայաստանի նախագահների հանդիպման ժամանակ այդ հարցը քննարկվել է, որովհետև Հայաստանի համար շատ կարևոր է շինարարություն ունենալ, քանի որ այն պետությունը, որը երկաթուղի է կառուցում, ճանապարհ է կառուցում դեպի ապագա։ Նա նշել է, որ նախագծային գրասենյակի ստեղծման հրամանագիր է ստորագրել։

-Արդեն տեխնիկական պայմանների ձևավորման աշխատանքներ են ընթանում։ Վերջապես պաշտոնապես սկսել են աշխատել երկու կողմի հանձնաժողովները, ինչպես Տրանսպորտի նախարարության, այնպես էլ «ՀԿԵ»-ի և ՌԴ տրանսպորտի նախարարության։ Այսօր որոշվել է տրանսպորտային նախագիծը։ Աշխատանքը տեղից շարժվել է, և կարծում եմ՝ արդեն ապրիլին կիմանանք, թե այն որքան արժե, ի՞նչ գնացքներ են լինելու և այլն,-ասել է Շայդուլինը։

Ինչ վերաբերում է Մեղրիի երկաթգծի կազմաքանդմանը, Շայդուլինը նշել է, որ իրենք այդ հարցով դիմել են տրանսպորտի նախարարությանը։ Շևքետ Շայդուլինի խոսքերով՝ քանի որ երկաթգիծը վաղուց անգործության է մատնված, և ոչ ոք չի օգտվում դրանից, կառավարությունը որոշել է այն կազմաքանդել և օգտագործել որպես ավտոմոբիլային ճանապարհ։ Կառավարության այդ որոշումը, ներկա պահի դրությամբ, Շայդուլինը ճիշտ է համարում։

Նա նշել է նաև, որ իրենք այնտեղ կայարան ունեն, և վաղ թե ուշ երկաթգիծը վերակառուցվելու է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը