Լրահոս

07.10.2010 17:50


Մալայզիայում կապիկը երեխա է առևանգել

Մալայզիայում կապիկը երեխա է առևանգել

Մալայզիայի Նեգերի-Սեմբելան նահանգում  մակական երիտասարդ ծնողների տնից երեխա է առևանգել։ Այս մասին տեղեկացնելով՝ «The Straits Times»-ը նշում է, որ պատահարը տեղի է ունեցել, երբ աղջկա մայրը կարճ ժամանակով լքել է սենյակը, որտեղ գտնվել է 4-օրական երեխան։

Ըստ թերթի՝ կապիկը ներխուժել է սենյակ, առևանգել երեխային և բարձրացել տանիք։ Շատ չանցած՝ երեխան մահացել է. աղջիկն ընկել է տանիքից և գլխի ու վզի ծանր վնասվածքներ ստացել։ Երեխայի դին գտնվել է տան մոտակայքում։ Նորածնին տեղափոխել են հիվանդանոց, որտեղ հաստատել են նրա մահը։

Ինչպես հաղորդում է «Associated Press»-ը, մակակային երեխայի սենյակ կարող էր բերել նորածնի ծնողների տանը բնակվող ձեռնասուն կապիկը։ Առևանգումից մի քանի ժամ անց մակական սպանվել է։

Այս խորագրի վերջին նյութերը