Հայաստանի Ազգային ժողովի անձնակազմի համար ԵԱՀԿ կազմակերպած մրցույթի հաղթողներն ընտրված են
Հոկտեմբերի 7-ին Երևանում ներկայացվեցին ԵԱՀԿ հովանավորած քաղաքականության թեմաների շուրջ հետազոտության մրցույթի հաղթողները:
ԵԱՀԿ երևանյան գրասենյակի և ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի /ԽՎ/ կողմից համատեղ կազմակերպված մրցույթի նպատակն էր հզորացնել Ազգային ժողովի /ԱԺ/ անձնակազմի' քաղաքականության ոլորտում հետազոտություն և համեմատական վերլուծություն կատարելու հմտությունները և խորացնել ժամանակակից կարգավորման փորձերի և միջազգային մոդելների մասին գիտելիքները:
ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար դեսպան Սերգեյ Կապինոսը մրցանակաբաշխության միջոցառման ժամանակ նշեց. «Այս մրցույթը բոլորովին նոր նախաձեռնություն է, որն ԱԺ անձնակազմին ընձեռեց նորարար ուսումնառության և հետազոտական հմտությունների կիրառման հնարավորություն»:
Լուիզա Չարխչյանն իր' «Սպառողական զամբյուղի գնահատման ամենաարդյունավետ մոդել» հետազոտությամբ և «Քաղաքական փոքրամասնություններին պաշտպանելու օրենսդրական մոդելների համեմատական վերլուծություն» հետազոության համահեղինաներ Արմեն Թորոսյանը, Էմիլ Գևորգյանը և Անի Սարգսյանը կիսեցին առաջին մրցանակը:
Հայկ Հովհաննիսյանը ստացավ երկրորդ մրցանակը' «Օրենսդրական նախագծերում կոռուպցիոն ռիսկերի գնահատման□ թեմայով հետազոտության համար: Մարուսյա Ասատրյանը, Ստեփան Օհանջանյանը և Արմինե Զախարյանը արժանացան երրորդ մրցանակին' «Խորհրդարանային կանոնակարգի հաջողված մոդելների վերլուծության» համար: Մրցույթի որոշ մասնակիցներ արժանացան ԵԱՀԿ ԽՎ սահմանած հատուկ մրցանակին:
«Քաղաքականության ոլորտում հետազոտական գործունեությունը օրենսդիրների աշխատանքի կարևորագույն տարրերից է: Հմտությունների կատարելագործմանն ուղղված նախաձեռնությունները, որպիսին և ԵԱՀԿ հովանավորած մրցույթն է, մեր անձնակազմին ընձեռում են վերլուծական հմտությունների զարգացման հնարավորություն: Մենք ակնկալում ենք շարունակել ԵԱՀԿ հետ մեր համագործակցությունը ապագայում»,- ասաց ԱԺ աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանը:
Մրցանակակիրների ընտրությունը կատարվել է ԵԱՀԿ ԽՎ քարտուղարության փորձագետների' միջազգային ժյուրիի կողմից: Համբուրգի համալսարանի ԵԱՀԿ հետազոտությունների կենտրանի փորձագետ Դիանա Դիգոլը տրամադրել է ներկայացված աշխատանքների մանրամասն ակնարկ:
Մրցույթը ԵԱՀԿ գրասենյակի' ԱԺ հմտությունների կատարելագործմանն աջակցելու ծրագրի մաս է կազմում: