Լրահոս

08.10.2010 11:22


Ադրբեջանի և Հայաստանի միջև կինոերկխոսություն տեղի կունենա

Վաղը Ադրբեջանի Մեդիա-կենտրոնում տեղի կունենա ադրբեջանական և հայկական արտադրության փաստագրական ֆիլմերի ցուցադրում՝ դրան հաջորդող քննարկմամբ։ Միջոցառումը կրում է  «Փաստագրական ֆիլմերի ցուցադրում-կինոերկխոսություն» անվանումը։

Այս մտահաղացման և նախագծի հեղինակը Հումանիտար հետազոտությունների ընկերությանն է, իսկ ֆինանսավորումն իրականացնում է Եվրամիության  «Եվրոպական համագործակցություն հանուն ԼՂ հակամարտության լուծման» նախագծի շրջանակներում գործող՝ Հաշտեցման հնարավորությունների բրիտանական կազմակերպությունը։

Հանդիսատեսի ուշադրությանը կներկայացվեն Հայաստանի և Ադրբեջանի երիտասարդ ռեժիսորների համատեղ աշխատանքները՝ «Քամանչա-նամե» անվանմամբ։ Կներկայացվեն նաև ֆիլմեր ղարաբաղյան պատերազմում զոհվածների մասին։

Այս խորագրի վերջին նյութերը