Լրահոս

15.02.2016 09:15


Մահվան ելքով ՃՏՊ Արտաշատ-Դալար ավտոճանապարհին

Մահվան ելքով ՃՏՊ Արտաշատ-Դալար ավտոճանապարհին

Փետրվարի 15-ին՝ ժամը 06.46-ին, ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Արտաշատ-Մրգավան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Արտաշատ-Դալար ավտոճանապարհի 1-ին կմ-ում «Մերսեդես Ե» մակնիշի 06 VV 707 պետհամարանիշի (վարորդ՝ Վ. Ա. 1983 թ.) ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել ծառին, ինչի հետևանքով Վ. Ա.-ն տեղում զոհվել է:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Այս խորագրի վերջին նյութերը