Լրահոս

15.02.2016 09:25


Ավտոմեքենաներ են արգելափակվել

Ավտոմեքենաներ են արգելափակվել

Փետրվարի 15-ին՝ ժամը 01.13-ին, ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի մոտակայքում ավտոմեքենա է արգելափակվել ձյան շերտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Հ. Գ.-ին պատկանող «Ջիպ Սանյոնգ» մակնիշի 77 OU 771 պետհամարանիշի ավտոմեքենան:

***

Փետրվարի 15-ին՝ ժամը 00.34-ին, ահազանգ է ստացվել, որ Արզնի ձորում՝ թիվ 4 չշահագործվող առողջարանների մոտակայքում, ավտոմեքենա է արգելափակվել ձյան շերտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Հ. Ս.-ին պատկանող «Օպել Վեկտրա» մակնիշի 34 QV 521 պետհամարանիշի ավտոմեքենան:

***

Փետրվարի 14-ին՝ ժամը 21.57-ին, տեղեկատվություն է ստացվել, որ Նոր Խարբերդի ամառանոցների 20-րդ փողոցում շտապօգնության ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել փրկարարական ջոկատը:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել շտապօգնությանը պատկանող «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի 024 UL 64 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Մ., թիվ 43 բրիգադ):

***

Փետրվարի 14-ին՝ ժամը 15.18-ին, ահազանգ է ստացվել, որ Ալագյազ–Արթիք ավտոճանապարհի 2-րդ կմ-ում ավտոմեքենա է արգելափակվել ձյան շերտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Վ. Ա.-ին պատկանող «Մերսեդես» մակնիշի 34 QL 924 պետհամարանիշի ավտոմեքենան (2 ուղևոր):

Այս խորագրի վերջին նյութերը