ՄԻՊ. «Ադրբեջանական կողմը հայ երիտասարդին «դիվերսանտ» է անվանել, քանի որ...»
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսում անդրադարձել է վերջին ժամանակներում բանակում տեղի ունեցող միջադեպերին' նշելով, թե անձամբ ինքը մի քանի ամիս չի եղել զորամասերում, սակայն իրենց աշխատակիցները պարբերաբար լինում են։
Արմեն Հարությունյանի խոսքով' այս տարվա ինն ամիսների ընթացքում բանակից ՄԻՊ գրասենյակը 39 բողոք է ստացել 40 անձանցից:
Ինչ վերաբերում է բանակում արձանագրված ինքնասպանություններին, ապա դրանք Ա. Հարությունյանի մեջ ինչ-որ կասկածներ առաջացնում են.
-Կասկածներ առաջացնում են, բայց չենք կարողանում կողմնորոշվել, որովհետև մի դեպքում կարող է հիմնավորվել կասկածը, իսկ մյուս դեպքում պարզվի, որ պայմաններն այնպիսին են, որ մարդն ինքնասպանություն է գործել: Ամեն դեպքում, պետք է թույլ տալ, որ պատկան մարմինները զբաղվեն, իսկ նախաքննությունը միշտ գաղտնի է, մենք դրա մեջ խառնվելու իրավունք չունենք: Բայց այն, որ դա բոլորիս համար մտահոգիչ է, և նախարարությունը պետք է մի բան անի, միանշանակ է։
Պաշտպանը չի շրջանցել նաև Ադրբեջանում գերի ընկած, այնուհետև մահացած հայ երիտասարդ Մանվել Սարիբեկյանի հետ կապված միջադեպը։
Մանվել Սարիբեկյանի մահվան հանգամանքները պարզելու նպատակով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը նամակ է գրել Կարմիր խաչի միջազգային կոմիտեին և Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների գլխավոր հանձնակատարին։
Ա. Հարությունյանն ասել է, թե ադրբեջանական կողմը հայ երիտասարդին «դիվերսանտ» է անվանել, քանի որ քաղաքացիական անձը միջազգային չափորոշիչներով չի կարող գերի համարվել։

7or.am