Լրահոս

16.02.2016 13:09


Հայաստանի երիտասարդական հիմնադրամը ճանաչվել է գործընկեր կազմակերպություն

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը ճանաչվել է գործընկեր կազմակերպություն

Սերժ Սարգսյանի փետրվարի 16-ի կարգադրությամբ՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը ճանաչվել է գործընկեր կազմակերպություն։ Այս մասին տեղեկանում ենք նախագահականի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։ Կարգադրության մեջ ասված է.

«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2008 թվականի մայիսի 19-ի ՆՀ-118-Ն հրամանագրով հաստատված` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմին հատկացված միջոցները հասարակական կազմակերպություններին որպես դրամաշնորհներ հատկացնելու կարգի 5-րդ կետը և նկատի ունենալով որպես գործընկեր կազմակերպություն հանդես գալու Հայաստանի երիտասարդական հիմնադրամի համաձայնությունը՝

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը ճանաչել գործընկեր կազմակերպություն և նրան վերապահել 2016 թվականի ընթացքում հասարակական կազմակերպությունների միջև դրամաշնորհային մրցույթների կազմակերպման իրավասությունը»:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը