Լրահոս

17.02.2016 09:12


Ավտոմեքենան բախվել է ծառին

Ավտոմեքենան բախվել է ծառին

Փետրվարի 17-ին՝ ժամը 05.37-ին, ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ դեսպանատան մոտակայքում, ավտոմեքենայից ծուխ է նկատվում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «ՎԱԶ-2106» մակնիշի 34 AS 461 պետհամարանիշի (վարորդ՝

Ս. Խ., ծնված 1987 թ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին, տուժածներ չկան:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել և փակել են ավտոմեքենայի գազի փականը:

Այս խորագրի վերջին նյութերը