Լրահոս

17.02.2016 09:15


Ավտոմեքենաներն արգելափակվել են ձնակույտում

Ավտոմեքենաներն արգելափակվել են ձնակույտում

Փետրվարի 17-ին՝ ժամը 03.25-ին, ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի գերեզմանատան մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ԳԱԶել» մակնիշի 35 LP 773 պետհամարանիշի (վարորդ՝ Հ.Խ.) ավտոմեքենան:

***

Փետրվարի 17-ին՝ ժամը 01.55-ին, ահազանգ է ստացվել, որ Հրազդան-Ծաղկաձոր ավտոճանապարհին ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ «Օպել Վեկտրա» մակնիշի 83 DQ 083 պետհամարանիշի (վարորդ՝ Է. Ն.) ավտոմեքենան արգելափակվել է «Արարատ» ռեստորանային համալիրի մոտակայքում:

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենան:

Այս խորագրի վերջին նյութերը