Լրահոս

17.02.2016 10:50


Գյումրեցի երիտասարդի կտրված ականջն այլևս հնարավոր չէ վերականգնել. «Գյումրի» ԲԿ

Գյումրեցի երիտասարդի կտրված ականջն այլևս հնարավոր չէ վերականգնել. «Գյումրի» ԲԿ

«Գյումրի բժշկական կենտրոն» է տեղափոխվել աջ ականջախեցու տրավմատիկ անդամահատում ախտորոշումով Գյումրու բնակիչ, 1993 թվականին ծնված Ա. Տ.-ն, ով այժմ գտնվում է վնասվածքաբանության բաժանմունքում:

«Zham.am» հետ զրույցում բժշկական կենտրոնի մամուլի խոսնակ Նարեկ Կիրակոսյանն ասաց, որ տուժածի ականջը վերականգնել հնարավոր չէ, փոխարենը՝ կտեղադրվի արհեստական ականջ.

«Իր ականջն այլևս հնարավոր չէ տեղադրել, քանի որ կտրվելուց, վնասվածք ստանալուց հետո արդեն 3-6 ժամ է անցել, իսկ այդ դեպքում կենդանի բջիջներն արդեն մահացել են: Առաջիկա 2-3 օրվա ընթացքում կտեղադրվի արհեսատական ականջ, կապված նրանից, թե երբ կլավանա վերքը»:

Նշենք, որ նախօրեին Շիրակի մարզում տեղի ունեցած վիճաբանության հետևանքով կտրվել էր 1993 թվականին ծնված Ա. Տ.-ի ականջը։ Ըստ տարածված տեղեկությունների` երիտասարդի ականջը կտրել է այն երիտասարդը, ում քրոջ հետ սոցիալական ցանցի միջոցով ծանոթացել է Ա. Տ.-ն:

Աղբյուրը՝ «Zham.am»

Այս խորագրի վերջին նյութերը