Աշխարհ

17.02.2016 11:27


«Eagles of Death Metal»-ը փարիզյան գրոհներից հետո առաջին անգամ մենահամերգով է հանդես եկել

«Eagles of Death Metal»-ը փարիզյան գրոհներից հետո առաջին անգամ մենահամերգով է հանդես եկել

Ամերիկյան «Eagles of Death Metal» ռոք խումբը ելույթ է ունեցել Փարիզի «Բատակլան» թատրոնի հարձակումից փրկվածների առաջ։ Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

2015թ. նոյեմբերի 13–ն Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունների հետևանքով մահացել էր խմբի 90 երկրպագու։

«Այսօր մենք լավ ժամանակ ենք անցկացնում: Եվ ոչ ոք մեզ չի կանգնեցնի»,- հայտարարել է խմբի առաջատար Ջեսսի Հյուզը:

Հիշեցնենք՝ նոյեմբերի 13-ին Փարիզի ահաբեկչությունների զոհ դարձավ 132 մարդ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը