ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովը փակ նիստ է գումարելու
Այս պահին ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովը փակ նիստ է գումարելու, որին մասնակցելու համար հրավիրվել են ուժային կառույցների բարձրաստիճան ներկայացուցիչները։ «Ժառանգություն» խմբակցության և վերոնշյալ մշտական հանձնաժողովի անդամ Լարիսա Ալավերդյանն ասել է, որ մասնավորապես բարձրացնելու է այն հարցը, թե ինչպե՞ս է, որ մինչ օրս ոչ այդքան պարզ պատճառներով ադրբեջանական կողմում գերության մեջ հայտված զինվորներ ունենք։ Պատգամավորն առաջարկելու է նաև ուժային կառույցներում քաղաքացիական վերահսկողության մեխանիզմն ուժեղացնել։
-Բանակի և ուժային այլ կառույցներին վերաբերող որոշ հարցեր իրապես ոչ այդքան բաց են, և քանի որ այդ ցավագին երևույթները բոլորիս էլ արդեն հայտնի են, հանձնաժողովի անդամները որոշել են, որ պետք է հրավիրեն ուժային կառույցների բարձրաստիճան ներկայացուցիչներին։ Ճիշտն ասած, ես չգիտեմ՝ ով այսօր կգա, բայց այդ հանդիպումը կլինի բավականին շիտակ և հստակ ձևավորված հարցապնդումներով,-«7օր»-ին ասել է Լ. Ալավերդյանը։

7or.am