Լրահոս

17.02.2016 20:30


Ջրանջատում Նոր Նորքում և Նորք-Մարաշում

Ջրանջատում Նոր Նորքում և Նորք-Մարաշում

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված՝ ս.թ. փետրվարի 18-ին՝ ժամը 10.00-20.00–ն, կդադարեցվի Նոր Նորք վարչական շրջանի՝ Մայակ, Բանավան թաղամասերի ջրամատակարարումը:

Պլանային աշխատանքներով պայմանավորված` ս.թ. փետրվարի 19-ին՝ ժամը 11.00-18.00–ն, կդադարեցվի Նորք-Մարաշ վարչական շրջանի՝ բացառությամբ Հովսեփյան, Արմենակյան, 6-րդ փողոցների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության համար և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Այս խորագրի վերջին նյութերը