Լրահոս

18.02.2016 09:06


Այրվել է ավտոմեքենա

Այրվել է ավտոմեքենա

Փետրվարի 18-ին՝ ժամը 00.12-ին, ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Աբովյան փողոցում` «ՍԱՍ» սուպերմարկետի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 00.18-ին, մարվել՝ 00.28-ին: Այրվել են «VIVA» տաքսի ծառայությանը պատկանող «Opel Astra» մակնիշի 35 SV 221 պ/հ ավտոմեքենայի շարժիչի հատվածը և սրահը՝ ամբողջությամբ:

Այս խորագրի վերջին նյութերը