Լրահոս

18.02.2016 09:48


Գալուստ Սահակյանի մոտ նկատվել է արյան շրջանառության անցողիկ խանգարում

Գալուստ Սահակյանի մոտ նկատվել է արյան շրջանառության անցողիկ խանգարում

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Հերացի» թիվ 1 հիվանդանոցում ավարտվել է ՀՀ Ազգային ժողովի նախագահի բժշկական հետազոտությունը։ Ներկայումս ՀՀ ԱԺ նախագահը գտնվում է բժիշկների հսկողության ներքո։

«Գալուստ Սահակյանի վիճակը բավարար է, ինքնազգացողությունը՝ լավ»։

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հաղորդել է ԱԺ հասարակայնության և լրատվության վարչության պետ Արսեն Բաբայանը։

«Նկատի ունենալով այն հանգամանքը, որ անձի բժշկական ախտորոշումը համարվում է անձնական տեղեկություն, որը ենթակա չէ հրապարակման, միաժամանակ, տարաբնույթ և իրականությանը չհամապատասխանող տեղեկությունների տարածումը կանխելու նպատակով հայտնվում է, որ Գալուստ Սահակյանի մոտ նկատվել է արյան շրջանառության անցողիկ խանգարում»,- գրել է Արսեն Բաբայանը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ճնշման հետ կապված խնդիրների պատճառով Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը շտապ տեղափոխվել է Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը