Լրահոս

18.02.2016 10:47


ՀՀ կառավարության այսօրվա նիստում քննարկվելու է արտակարգ իրավիճակների և տարածքային կառավարման ոլորտները տարանջատելու հարցը

ՀՀ կառավարության այսօրվա նիստում քննարկվելու է արտակարգ իրավիճակների և տարածքային կառավարման ոլորտները տարանջատելու հարցը

ՀՀ կառավարության փետրվարի 18-ի նիստում քննարկվելու է արտակարգ իրավիճակների և տարածքային կառավարման ոլորտները տարանջատելու հարցը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է գործադիրի փետրվարի 18-ի նիստի օրակարգում:

Ըստ հիմնավորման՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի նպատակն է ապահովել առավել արդյունավետ կառավարման համակարգ: Մասնավորապես, առաջարկվում է տարանջատել արտակարգ իրավիճակների և տարածքային կառավարման ոլորտները:

Նախագիծը ներկայացնելու է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը:

Աղբյուրը՝ «Արմենպրես»

Այս խորագրի վերջին նյութերը