Լրահոս

18.02.2016 13:11


Բժշկական անվճար հետազոտություններ մանկավարժների համար

Բժշկական անվճար հետազոտություններ մանկավարժների համար

Մայրաքաղաքի Ավան վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի և «Խութ» բարեգործական հիմնադրամի հերթական համատեղ նախաձեռնությամբ՝ «Աստղիկ» բժշկական կենտրոնի մասնագետները վահանաձև գեղձի հիվանդությունների անվճար հետազոտություններ են իրականացրել Ավան վարչական շրջանի կրթամշակութային հաստատությունների շուրջ 60 մանկավարժների համար: Անհրաժեշտության դեպքում հետագա բուժումը նույնպես կկազմակերպվի անվճար հիմունքներով:

Հարկ է նշել, որ մասնագետների հավաստմամբ՝ վահանաձև գեղձի գոյացությունների վաղ հայտնաբերումը հնարավորություն է տալիս բուժման արդյունավետությունը բարձրացնել:

«Խութ» բարեգործական հիմնադրամի հետ նմանատիպ համատեղ նախաձեռնությունները կլինեն շարունակական:

Երևանի քաղաքապետարան

Այս խորագրի վերջին նյութերը