Լրահոս

18.02.2016 15:30


Գ. Սուրենյան. «Վաղվանից օդի ջերմաստիճանը կնվազի»

Գ. Սուրենյան. «Վաղվանից օդի ջերմաստիճանը կնվազի»

Փետրվարի 18-ը ՀՀ օդերևութաբանության պատմության մեջ ամենատաք փետրվարի 18-ն է։ Սակայն հանրապետության տարածքում անոմալ տաք եղանակը, պայմանավորված փետրվարի 15-ից եկած հարավային տաք օդային հոսանքներով, պահպանվելու է միայն այսօր. վաղվանից արդեն հյուսիս-արևելքից արկտիկական ցուրտ օդային հոսանքներ կներթափանցեն հանրապետության տարածք: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՏԿԱԻՆ Հիդրոմետ ծառայության Օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

Բանախոսի կանխատեսումներով՝ Լոռու, Տավուշի, Սյունիքի և Արցախի շրջաններում վաղը սպասվում է օդային ջերմաստիճանի նվազում 8-10 աստիճանով: Իսկ մյուս շրջաններում և մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով:

Սուրենյանը նշել է, որ փետրվարի 22-ից օդի ջերմաստիճանը կրկին նույնքանով բարձրանալու է, որքանով որ նվազել էր:

«Փետրվարի 18-ինԵրևանումկանխատեսված է +16-ից +18 աստիճան տաքություն, որի իրականանալու դեպքում կգրանցվի ջերմաստիճանային ռեկորդ: Մինչ օրս այդպիսի ռեկորդ է գրանցվել 1979 թ. փետրվարի 18-ին, երբ Երևանում սնդիկի սյունը ցույց տվեց +14,+15 աստիճան տաքություն»,-հայտնել է Գագիկ Սուրենյանը, որն, ընդհանուր առմամբ, այս ձմեռը նորմայից տաք է գնահատել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը