Լրահոս

18.02.2016 17:56


Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Փետրվարի 17-ին՝ ժամը 13.48-ին, հիվանդանոց բուժօգնության է դիմել 77-ամյա մի կին և հայտնել, որ մարմնական վնասվածքները ստացել է փետրվարի 16-ին՝ ժամը 15.00-ին, Երևանի Մարգարյան փողոցի թիվ 12 հասցեի դիմաց՝ անհայտ ավտոմեքենայի կողմից վրաերթի ենթարկվելու հետևանքով:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 17-ին՝ ժամը 19.40-ին, Երևանի Նոր Արեշի 50-րդ փողոցի թիվ 100 հասցեի դիմաց իրար են բախվել «ՎԱԶ-2106» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «ՎԱԶ-2106»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 17-ին՝ ժամը 21.50-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Արագածոտնի Լեռնարոտ գյուղի սկզբնամասում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և շրջվել, ինչի հետևանքով վարորդը և 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Փետրվարի 18-ին՝ ժամը 01.25-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ նույն ավտովթարի հետևանքով իրենց մոտ բուժօգնության են դիմել 2 քաղաքացուհի:
Կատարվում է քննություն:

***

Փետրվարի 17-ին՝ ժամը 14.00-ի սահմաններում, Ջրվեժ գյուղի գերեզմանատան ճանապարհին իրար են բախվել «Տոյոտա», «ԲՄՎ» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-2107»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 17-ին՝ ժամը 23.35-ին, Բալահովիտ-Պտղնի ճանապարհին իրար են բախվել «Օպել», «Լադա-21012» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ:
«Լադա-21012»-ի վարորդը, «Մերսեդես»-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 17-ին՝ ժամը 12.30-ի սահմաններում, «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արթիկի Նարեկացու փողոցի թիվ 20 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 7-ամյա տղայի, նրան տեղափոխել հիվանդանոց, այնուհետև ներկայացել ոստիկանության Արթիկի բաժին:
Կատարվում է քննություն:

ՀՀ ոստիկանություն

Այս խորագրի վերջին նյութերը