Լրահոս

18.02.2016 20:00


Երեք հրացան և փամփուշտներ՝ կամավոր

Երեք հրացան և փամփուշտներ՝ կամավոր

Ոստիկանության Արարատի բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ 1983 թ. ծնված Սուրեն Գ.-ն կամավոր հանձնել է «ՏՕԶ» տիպի, 5.6 մմ տրամաչափի, մեկփողանի, ակոսավոր հրացան և ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 139 փամփուշտ:

***
Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1962 թ. ծնված Սերոժ Դ.-ն կամավոր հանձնել է երկփողանի, որսորդական, ակոսափող հրացան:

***
Ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ 1953 թ. ծնված Մարիամ Չ.-ն կամավոր հանձնել է «ՏՕԶ» տիպի, 5.6 մմ տրամաչափի, մեկփողանի, ակոսավոր հրացան:

Այս խորագրի վերջին նյութերը