Լրահոս

18.02.2016 18:28


«Մերսեդես»-ի համարանիշները գողացողին հայտնաբերեցին

«Մերսեդես»-ի համարանիշները գողացողին հայտնաբերեցին

Ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում էր ստացվել, որ գիշերը գողացել են շենքերից մեկի բակում կայանված «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի համարանիշները:
Ոստիկանության Ավանի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողություն կատարած անձը 1983 թ. ծնված Մանուկ Ե.-ն է, ով իր տնից բերման է ենթարկվել Ավանի բաժանմունք և ներկայացրել հաշվառման համարանիշները:
Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը