Լրահոս

18.02.2016 16:20


105 կգ քաշային կարգում ծանրամարտի Հայաստանի չեմպիոն դարձավ Արտյոմ Պետրոսյանը

105 կգ քաշային կարգում ծանրամարտի Հայաստանի չեմպիոն դարձավ Արտյոմ Պետրոսյանը

Երևանի Օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի ծանրամարտի մարզադահլիճում ավարտվեց ծանրամարտի Հայաստանի առաջնությունը:

Ինչպես հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը, մրցումային վերջին օրը 105 կգ քաշային կարգում Հայաստանի չեմպիոն դարձավ Արտյոմ Պետրոսյանը (337 կգ): 105+ կգ քաշային կարգում ոսկե մեդալակիր դարձավ Ռուբեն Ալեքսանյանը (417 կգ):

Ծանրամարտի Հայաստանի առաջնությունը կայացել է փետրվարի 14-18-ը:

Այս խորագրի վերջին նյութերը