Լրահոս

18.02.2016 21:25


Զանգահարել է և ասել, որ ընկել է փոսն ու չի կարողանում դուրս գալ

Զանգահարել է և ասել, որ ընկել է փոսն ու չի կարողանում դուրս գալ

Փետրվարի 18-ին՝ ժամը 19.25-ին, ՏԿԱԻՆ–ում քաղաքացի Ս.-ից ահազանգ է ստացվել, որ Երևանի Հերացի փողոցում` նախկին «Մ. Մաշտոցի» համալսարանի մոտակայքում, ինքն ընկել է փոսը և վնասվել, չի կարողանում դուրս գալ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, փրկարարական ջոկատը և ԱԻ արձագանքման խումբը:

Փրկարարները Հերացի փողոցի թիվ 2/1 հասցեում գտնվող նախկին ճոպանուղու չշահագործվող շինության նկուղային հարկից` մոտ 7 մ. խորությունից, դուրս են բերել 1998 թ. ծնված Ա. Ս.-ին, ով մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է «Սրբ. Գր. Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Այս խորագրի վերջին նյութերը