Լրահոս

19.02.2016 09:00


Հրդեհներ խոտածածկ տարածքներում

Հրդեհներ խոտածածկ տարածքներում

Փետրվարի 18-19-ը ՀՀ ՏԿԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես, Արմավիրի մարզի Լենուղի գյուղում այրվել է մոտ 6000 քմ խախողի այգի և խոտածածկույթ, Տավուշի մարզի Զորական գյուղում՝ 500 քմ, Արճիս գյուղում՝ 2 հա, Լոռու մարզի Վանաձոր քաղաքի «Քիմպրոմ» ՓԲԸ կոմբինատի մոտակայքում՝ 600 քմ խոտածածկույթ:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Այս խորագրի վերջին նյութերը