Լրահոս

19.02.2016 09:10


Արգելափակվել են ավտոմեքենաներ

Արգելափակվել են ավտոմեքենաներ

Փետրվարի 19-ին՝ ժամը 03.20-ին, ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Սիմոն Մաքվելյան փողոցի սկզբնամասում շտապօգնության «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայի առջևի անվադողը ընկել է բաց դիտահորը. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները դուրս են բերել «ԳԱԶել» մակնիշի 664 ՍՏ 31 պետհամարանիշի ավտոմեքենան (2 ուղևոր):

***

Փետրվարի 19-ին՝ ժամը 02.02-ին, ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Երիտասարդական փողոցի թիվ 6 շենքի մոտակայքում, ավտոմեքենա է արգելափակվել ձյան շերտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է Դեպքի վայր է մեկնել ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Ս. Գ.-ին պատկանող BMW-525 մակնիշի 98 QD 988 պետհամարանիշի ավտոմեքենան (3 ուղևոր և 1 անչափահաս երեխա):

***

Փետրվարի 18-ին՝ ժամը 16.56-ին, ահազանգ է ստացվել, որ Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհի 1-ին կմ-ում ավտոմեքենա է արգելափակվել ձյան շերտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Կ. Պ.-ին պատկանող «ԳԱԶել» մակնիշի 01 SՍ 884 պետհամարանիշի ավտոմեքենան:

***

Փետրվարի 18-ին՝ ժամը 16.10-ին, ահազանգ է ստացվել, որ Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհի 1-ին կմ-ին ավտոմեքենա է արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ՎԱԶ-2106» մակնիշի 07 SL 755 պետհամարանիշով ավտոմեքենան:

***

Փետրվարի 18-ին՝ ժամը 15.07-ին, ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Սայադյան փողոցի սկզբնամասում ավտոմեքենա է արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՄՓՎ օպերատիվ խումբը:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ԳԱԶ-2410» մակնիշի 31 LU 193 պետհամարանիշով ավտոմեքենան:

***

Փետրվարի 18-ին՝ ժամը 13.26-ին, ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Ազատության փողոցի սկզբնամասում ավտոմեքենա է արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՄՓՎ օպերատիվ խումբը:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Իսուզու» մակնիշի 909 OM 61 պետհամարանիշով ավտոմեքենան:

***

Փետրվարի 18-ին՝ ժամը 13.22-ին, ահազանգ է ստացվել, որ Շիրակ-Լեռնուտ ավտոճանապարհի 1-ին կմ-ին ավտոմեքենա է արգելափակվել ձյան մեջ. քաղաքացիներին անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՄՓՎ օպերատիվ խումբը:

Փրկարարները 1991 թ. ծնված Լ. Մ.-ին, 1963 թ. ծնված Ա. Մ.-ին, 2011 թ. ծնված Մ. Մ.-ին և 2015 թ. ծնված Զ. Մ.-ին տեղափոխել են Գյումրի քաղաք:

Այս խորագրի վերջին նյութերը