Լրահոս

19.02.2016 09:30


Օդի ջերմաստիճանը կնվազի

Օդի ջերմաստիճանը կնվազի

Հանրապետության տարածքում

Փետրվարի 19-ին արևելյան շրջաններում, 20-ին շրջանների մեծ մասում, 21-ին արևմտյան շրջաններում սպասվում են տեղումներ: 22-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ արևմտյան՝ 2-7 մ/վրկ արագությամբ, 19-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը 19-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կնվազի 8-10, մնացած շրջաններում՝ 4-5 աստիճանով, 22-23-ին աստիճանաբար նույնքանով կբարձրանա:

Երևանում

Փետրվարի 19-ին, 22-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 20-21-ին սպասվում է անձրև:

Երևանի փետրվարի 19-ի բազմամյա կլիմայական տվյալներ՝

• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 13.90C (1996 թ.),
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -14.90C (1994 թ.),
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ -0.20

Այս խորագրի վերջին նյութերը