Լրահոս

19.02.2016 14:55


Մայր աթոռ. սեպտեմբերին սպասվում է Հռոմի պապի այցը Հայաստան

Մայր աթոռ. սեպտեմբերին սպասվում է Հռոմի պապի այցը Հայաստան

2016 թ. սեպտեմբերին սպասվում է Հռոմի Ֆրանցիսկոս պապի այցը Մայր Աթոռ Սբ Էջմիածին։ Այս մասին հայտարարվել է փետրվարի 16-18-ը Մայր աթոռում տեղի ունեցած Գերագույն հոգևոր խորհրդի՝ ընդլայնված կազմով ժողովի ընթացքում:

Այցի կազմակերպման կապակցությամբ Մայր աթոռը կապի մեջ է Վատիկանի հետ:

Ֆրանցիսկոս պապը կաթոլիկ եկեղեցու երկրորդ առաջնորդն է, որը կայցելի Հայաստան. 2001թ. Երևան էր ժամանել Հռոմի Հովհաննես-Պողոս Երկրորդ պապը` Հայաստանում քրիստոնեության պետական կրոն հռչակման 1700-ամյակի տոնակատարություններին մասնակցելու նպատակով:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը