Լրահոս

20.02.2016 12:35


ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 20-ի՝ ժամը 12.00-ի դրությամբ՝ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։

Դժվարանցանելի են Երևան-Մեղրի ավտոճանապարհի «Զանգեր» կոչվող հատվածը, Վանաձոր-Ալավերդի, Սոտք-Քարվաճառ ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը:

Սիսիան-Գորիս, Գորիս-Կապան ավտոճանապարհներին առկա է մառախուղ:

Շիրակի մարզի Ամասիա, Աշոցք, Լոռու մարզի Ստեփանավան, Վանաձոր, Կոտայքի մարզի Հրազդան, Տավուշի մարզի Իջևան, Դիլիջան, Գեղարքունիքի մարզի Սևան, Մարտունի քաղաքներում, Սոտք-Քարվաճառ ավտոճանապարհին, Արագածոտնի մարզի Ապարան, Արագած քաղաքներում առկա են տեղումներ ձյան տեսքով:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար՝ անվաշղթաներով:

Այս խորագրի վերջին նյութերը