Լրահոս

20.02.2016 12:45


ԼՂՀ–ում սահմանադրական բարեփոխումների թեմայով քննարկումները շարունակվում են

ԼՂՀ–ում սահմանադրական բարեփոխումների թեմայով քննարկումները շարունակվում են

ԼՂՀ Ազգային ժողովի նիստերի փոքր դահլիճում փետրվարի 19-ին տեղի է ունեցել սահմանադրական բարեփոխումների թեմայով քաղաքական խորհրդատվությունների երկրորդ հանդիպումը, որին մասնակցել են «Ազատ հայրենիք», Արցախի ժողովրդավարական, Հայ հեղափոխական դաշնակցություն, «Շարժում-88», «Ազգային վերածնունդ» խորհրդարանական կուսակցությունների եւ Լեռնային Ղարաբաղի կոմունիստական, Արցախի Արմենական եւ Արցախի հանրապետական արտախորհրդարանական կուսակցությունների ղեկավարները:

Հիշեցնենք, որ նշված թեմայով քաղաքական խորհրդատվությունների առաջին փուլը տեղի է ունեցել փետրվարի 4-ին, որի ժամանակ հանդիպման մասնակիցները պայմանավորվել էին երկշաբաթյա ժամկետում մշակել ու ներկայացնել կուսակցությունների դիրքորոշումը սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ: Երկրորդ հանդիպման ժամանակ ներկա քաղաքական կուսակցությունների պատասխանատուները ներկայացրել են իրենց տեսակետները, որին հետեւել է մտքերի փոխանակություն՝ խորհրդատվությունները շարունակելու հարցով:

Առաջիկայում քաղաքական կուսակցությունները կհայտարարեն սահմանադրական բարեփոխումների գործընթացը սկսելու հաջորդ քայլերի մասին:

ԼՂՀ ԱԺ ՄԱՄՈՒԼԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Այս խորագրի վերջին նյութերը