Լրահոս

20.02.2016 13:12


Արգելափակվել են ավտոմեքենաներ

Արգելափակվել են ավտոմեքենաներ

Փետրվարի 20-ին՝ ժամը 04.23-ին, ՏԿԱԻՆ–ում տեղեկություն է ստացվել, որ Վայք-Սիսիան ավտոճանապարհին՝ «Զանգեր» կոչվող հատվածում, ավտոմեքենաներ են արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՄՃԿԿ օպերատիվ խումբը:

Հրշեջ-փրկարարները Երևան-Մեղրի ավտոճանապարհի 166 կմ-ից արգելափակումից դուրս են բերել 12 տրանսպորտային միջոց (54 ուղևոր):

***

Փետրվարի 20-ին՝ ժամը 02.50-ին, տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Կոճոռ թաղամասի Երիտասարդական փողոցի սկզբնամասում ավտոմեքենա է արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Մերսեդես C180» մակնիշի 47 FF 044 պետհամարանիշով ավտոմեքենան:

***

Փետրվարի 20-ին՝ ժամը 02.36-ին, տեղեկություն է ստացվել, որ Վարդենիս-Այրք ավտոճանապարհի 6-րդ կմ-ին ավտոմեքենա է արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ՈւԱԶ» մակնիշի 31 UL 653 պետհամարանիշով ավտոմեքենան:

***

Փետրվարի 19-ին՝ ժամը 11.23-ին, տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Կոճոռ թաղամասի տներից մեկի մոտ ավտոմեքենա է արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Օպել Վեկտրա» մակնիշի 22 LO 742 պետհամարանիշով ավտոմեքենան:

Այս խորագրի վերջին նյութերը