Լրահոս

20.02.2016 13:21


Մեքենան սահել է դեպի ձորը

Մեքենան սահել է դեպի ձորը

Փետրվարի 20-ին՝ ժամը 08.07-ին, ՏԿԱԻՆ–ում տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզում՝ Ռյա Թազա-Ալագյազ ավտոճանապարհին, տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և սահել դեպի ձորը, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ռյա Թազա գյուղի սկզբնամասում Է. Հ.-ի վարած «Օպել» մակնիշի 01DD081 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ճամփեզրին կուտակված ձնակույտում:

Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել երթևեկելի հատված:

Այս խորագրի վերջին նյութերը