Լրահոս

20.02.2016 16:50


Մրգավետ գյուղի ջրատարում նորածին տղա երեխայի դիակ է հայտնաբերվել

Մրգավետ գյուղի ջրատարում նորածին տղա երեխայի դիակ է հայտնաբերվել

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու նորածին երեխայի մահվան հանգամանքները։

Փետրվարի 19-ին՝ ժամը 17.15-ին, ահազանգ է ստացվել, որ Մրգավետ գյուղում նորածին երեխայի դիակ կա:

Դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը՝ դատաբժշկի և փորձագետի հետ։ Գյուղի Նժդեհի փողոցի վերջնամասում գտնվող դաշտերի մեջ գտնվող ջրատարում հայտնաբերվել է նորածին տղա երեխայի դիակ՝ պոլիէթիլենային տոպրակի մեջ:

Նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն՝ պարզելու երեխայի մահվան պատճառները։

Քննության արդյունքներով կայացվող դատավարական որոշման մասին տեղեկություն կտրամադրվի լրացուցիչ։

ՀՀ քննչական կոմիտե

Այս խորագրի վերջին նյութերը