Լրահոս

20.02.2016 20:43


«Մերսեդես E-220»–ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և կողաշրջվել

«Մերսեդես E-220»–ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և կողաշրջվել

Փետրվարի 20-ին՝ ժամը 17.32-ին, ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Դիլիջան-Իջևան ավտոճանապարհին՝ Հաղարծին գյուղի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Դիլիջան-Իջևան ավտոճանապարհի 22-րդ կմ-ում «Մերսեդես E-220» մակնիշի MAX-236 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս. Գ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և կողաշրջվել:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ Վրաստանի Հանրապետության քաղաքացի Ս. Գ.-ն (ծնված 1980 թ.) հոսպիտալացվել է Դիլիջան քաղաքի ԲԿ:

Տուժածի առողջական վիճակը ճշտվում է:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը:

Այս խորագրի վերջին նյութերը