Լրահոս

20.02.2016 21:25


Lուսանկարներ նայելու պատրվակով տիրացել է ընկերուհու հեռախոսին

Lուսանկարներ նայելու պատրվակով տիրացել է ընկերուհու հեռախոսին

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները բաժին են հրավիրել 1984 թ. ծնված Սյուզաննա Հ.-ին, ով հաղորդում է տվել, որ լուսանկարներ նայելու նպատակով իր բջջային հեռախոսը տվել է ընկերոջը` 1994 թ. ծնված Ժորժիկ Ս.-ին, սակայն վերջինս խաբեությամբ տիրացել է հեռախոսին` պատճառելով 150.000 դրամի նյութական վնաս:
Փետրվարի 18-ին՝ ժամը 15.20-ին, Ժորժիկ Ս.-ն իր տնից բերման է ենթարկվել Վաղարշապատի բաժնի և ներկայացրել բջջային հեռախոսը:
Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը