«Գեբելսյան» քարոզչամեքենան մի կեղծ կոդ է դրել շրջանառության մեջ, թե, իբր, Հայաստանի խնդիրները պայմանավորված են կադրերով, և եթե պաշտոնյա դառնան տարիքով երիտասարդները, ապա կյանքը կդառնա մեղր։ Քաղաքական սերնդափոխությունն, ըստ այդմ, ներկայացվում է զուտ որպես պետական կառավարման համակարգում տարիքով մեծերի փոխարինում տարիքով փոքրերով։
Անփորձ լինելը, ամերիկաներում մի երկու սեմինարի մասնակցելը կամ եվրոպաներում բակալավր դառնալը ներկայացվում է որպես անքննարկելի առավելություն։ Փորձը, սակայն, ցույց է տալիս, որ կապ չունի, թե որտեղ ինչ սեմինարի է մասնակցել այս կամ այն մարդը, կամ որտեղ և ինչ է սովորել նա։
Եթե զուտ «CV»–ով դատենք, ապա էկոնոմիկայի նախկին նախարար Ներսես Երիցյանից լավ կադր Հայաստանում դժվար թե գտնվի, բայց դե, ավելի դեմագոգ և տնտեսությունից բան չհասկացող նախարար ՀՀ–ն չի ունեցել հետանկախական շրջանում։ Թերևս միայն մեկ այլ «սերնդափոխված» կադր կարող է նրա հետ մրցել այդ հարցում։
«Արևմտամետ» Տիգրան Սարգսյանի մասին էլ էին առասպելներ պատմում վարչապետ նշանակելուց առաջ։ Պարզվեց՝ օֆշորային մեքենայության մեջ մասնագիտացածի մեկն է, կոռումպացված և փարիսեցի։
Մյուս «ջահելների» մասով էլ նույնը կարելի է ասել։
Այստեղից, իհարկե, չի բխում, որ երիտասարդներին տեղ չպետք է տալ, և մեր պետական կառավարման համակարգը սերնդափոխության կարիք չունի։ Ճիշտ հակառակը՝ մեզ հիմնարար փոփոխություններ են պետք, բայց դա չպետք է տեղի ունենա անհայրենիք ու «ժելեոտած մազերով» նեոբոլշևիկների պատկերացրած տարբերակով։
Երիտօլիգարխիան ուզում է «հին գելերի» ձեռքից խլել ունեցվածքն ու կառուցել «Մեկ օլիգարխի տնտեսություն», ինչը շատ ավելի կեղտոտ ու հետադիմական հարաբերություններ է ենթադրում, քան ունենք այսօր։
Նեոբոլշևիկների համար կա միայն մեկ գաղափար՝ փողը։ Շատ փողը։
Սրանք պատրաստ են Ղարաբաղն էլ հանձնել, երկիրն էլ աճուրդի հանել, միայն թե լավ գին տվող լինի։
Այնպես որ, ամեն մի քաղաքական սերնդափոխություն չէ, որ դրական արդյունքների կարող է հանգեցնել։
Այո՛, քաղաքական սերնդափոխություն պետք է, բայց դա պետք է տեղի ունենա քաղաքական ու տնտեսական մրցակցային դաշտի ձևավորման միջոցով, այլ ոչ թե արհեստական ճանապարհով։ Եթե ունենանք մրցակցային միջավայր, ապա բոլորն էլ կարող են դրսևորվել, իսկ հանրությունն ընտրության հնարավորություն կունենա։
Թե չէ քաղաքական ու տնտեսական մենաշնորհի պայմաններում ասել, թե հեսա ջահել կադրերի ենք բերելու և երկրում վիճակը լավացնելու ենք, մեղմ ասած, դեմագոգիա է։ Լավագույն դեպքում՝ բարի ցանկություն, որը չարեփոխման է տանելու Հայաստանը։
Եթե կադրի դրական կողմերը ներկայացնելիս ասվում է, որ նա անփորձ է ու համակարգից չի եղել, ապա նույնն է, որ հայտարարես, թե տարիքով մեքենա վարողի փոխարեն մեքենան այժմ կվարի երբեք մեքենա չնստած մի երիտասարդ, ու դա լավ է։
Կադրերի տարիքն ու դիպլոմը չեն որոշում, թե ինչպիսին կլինեն նրանք։ Եթե համակարգը կեղտոտ է, ապա բոլորն են կեղտոտվում և ձախողվում։
«Ջահելներ» Հրայր Թովմասյանի, Վարդան Պողոսյանի, Դավիթ Սարգսյանի, Գևորգ Կոստանյանի և մյուսների օրինակները՝ ձեզ ապացույց։ Բոլորը «խուրդվել են», քանի որ գործող համակարգն է այդպիսին։ Ու սրանք դեռ երևացող կադրերն են։ Բա որ չերևացողների մասին խոսենք։ Շատ ավելի վատ բան կստացվի։
Ջահել էին նաև հոսանքի դեմ պայքարի ելած որոշ դեմքեր, ովքեր վերջում՝ «Օպերա» օպերացիայի ժամանակ, շատ ավելի էժանագին հաճախորդներ դարձան, քան տարիքով հաճախորդները։ Վաղինակշուշանյանները տվեցին ու անցան գեղամյաններին (հաճախորդաց բանակում էլ սերնդափոխություն տեղի ունեցավ, մեջն ի՞նչ)։
Եվ ուրեմն, քաղաքական սերնդափոխություն՝ մրցակցային հարաբերությունների միջոցով։ Դրական արդյունք ստանալու ուրիշ տարբերակ չկա։
Քաղաքական սերնդափոխության կեղծ կոդերը

Կարեն Հակոբջանյան