Լրահոս

21.02.2016 17:10


Ավտոմեքենաներն արգելափակվել են ձյան մեջ

Ավտոմեքենաներն արգելափակվել են ձյան մեջ

Փետրվաևի 21-ին՝ ժամը 12.23-ին, ահազանգ է ստացվել, որ ձնաբքի հետևանքով Վարդենյաց լեռնանցքում ավտոմեքենաներն արգելափակվել են ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՄՃԿԿ ՕԽ-ն, ՀՓՋ-ի ՕԽ-ն, ՄՓՎ ՕԽ-ն և մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները Մ-10 ավտոճանապարհի Մարտունի-Գետափ հատվածի 15-րդ կմ-ից 8 քաղաքացիների տեղափոխել են Մարտունի քաղաք:

Վայոց Ձորի փրկարարները Մ-10 ավտոճանապարհի Մարտունի-Գետափ հատվածի 17-րդ կմ-ում արգելափակումից դուրս են բերել 5 ավտոմեքենա (10 ուղևոր) և 1 քաղաքացու տեղափոխել Եղեգնաձոր քաղաք:

Այս խորագրի վերջին նյութերը