Ալեքսանդր Քանանյանը՝ ԵԱՀԿ ՄԽ–ի կաշառված լինելու մասին
Հայաստանում տարբեր քաղաքական գործիչներ այս օրերին, երբ Արցախում ԵԱՀԿ-ն փաստահավաք դաշտային առաքելություն է իրականացնում, ասում են, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Ադրբեջանի կողմից կաշառված են։
«7օր»-ի հարցին'«Որքանո՞վ է հիմնավորված այդ տեսակետը», Քարվաճառի բնակիչ Ալեքսանդր Քանանյանը պատասխանել է.
-Նմանհաստատումներանելուհամարանհրաժեշտէտիրապետելլուրջ, հիմնավորևբազմակողմանիճշտվածտեղեկատվությանը, որը, բնականաբար, ինձ հասու չէ: Ավելին՝ ես ընդհանրապես դեմ եմ նմանատիպ հարցադրումների: Ամեն ոք ի կատար է ածում իր երկրի կամ իր անձի շահը: Մեզ չպետք է որպես սկզբունք հետաքրքրի' ով ում կողմից կաշառվել կամ գնվել է: Մեզ պետք է հետաքրքրի մեր պետության և ազգի շահը։ Մնացածը, այդ թվում և «կաշառվելու» փաստերը, կարելի է և պետք է ճկունորեն կիրառել՝ ի նպաստ պետազգային առաջնահերթությունների լուծման:
Ալեքսանդր Քանանյանը՝ ԵԱՀԿ ՄԽ–ի կաշառված լինելու մասին
Հայաստանում տարբեր քաղաքական գործիչներ այս օրերին, երբ Արցախում ԵԱՀԿ-ն փաստահավաք դաշտային առաքելություն է իրականացնում, ասում են, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Ադրբեջանի կողմից կաշառված են։
«7օր»-ի հարցին'«Որքանո՞վ է հիմնավորված այդ տեսակետը», Քարվաճառի բնակիչ Ալեքսանդր Քանանյանը պատասխանել է.
-Նման հաստատումներ անելու համար անհրաժեշտ է տիրապետել լուրջ, հիմնավոր և բազմակողմանի ճշտված տեղեկատվությանը, որը, բնականաբար, ինձ հասու չէ: Ավելին՝ ես ընդհանրապես դեմ եմ նմանատիպ հարցադրումների: Ամեն ոք ի կատար է ածում իր երկրի կամ իր անձի շահը: Մեզ չպետք է որպես սկզբունք հետաքրքրի' ով ում կողմից կաշառվել կամ գնվել է: Մեզ պետք է հետաքրքրի մեր պետության և ազգի շահը։ Մնացածը, այդ թվում և «կաշառվելու» փաստերը, կարելի է և պետք է ճկունորեն կիրառել՝ ի նպաստ պետազգային առաջնահերթությունների լուծման:
7or.am