Լրահոս

22.02.2016 12:15


Հաշվարկվել է 180 հազ դրամի ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս

Հաշվարկվել է 180 հազ դրամի ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված  վնաս

ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության հայտնաբերած խախտումների արդյունքում կայացվել է 600 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 7 որոշում։

ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից 15-19.02.2016թ. ժամանակահատվածում իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների, Բնապահպանական պետական տեսչության վարույթին հանձնված գործերի քննության և հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 600 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 7 որոշում և հաշվարկվել 180 հազար դրամի ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Մասնավորապես,

բուսական աշխարհի պահպանության կանոնների խախտման համար

Շիրակի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50 հազար դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 12 հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Թափոնները շրջակա միջավայրում սահմանված կարգի խախտմամբ տեղադրելու համար Արարատի տարածքային բաժնի կողմից ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50 հազար դրամի վարչական տուգանքի որոշում:

Բնապահպանական և բնօգտագործման վճարի եռամսյակային հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար

Արագածոտնի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50 հազար դրամի վարչական տուգանքի որոշում:

Փայտանյութի ապօրինի տեղափոխման համար

Անտառների և կենսաբազմազանության վերահսկողության բաժնի հայտնաբերած խախտումների համար 3 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 300 հազար դրամի վարչական տուգանքի 3 որոշում և հաշվարկվել է 163 հազար դրամի ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Ապօրինի որսի իրականացման համար

Արագածոտնի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված ապօրինի որսի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 150 հազար դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 5.000 դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: Առգրավվել է հրացան:

Ընդհանուր առմամբ, ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած պատժամիջոցներից հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 380 հազար դրամ:

ՀՀ բնապահպանության նախարարություն

Այս խորագրի վերջին նյութերը