Լրահոս

22.02.2016 13:30


Էդ. Հովհաննիսյան. «Ոչ բոլոր վարորդներին են տուգանում ավտոմեքենաների ապակիների մգացման համար»

Էդ. Հովհաննիսյան. «Ոչ բոլոր վարորդներին են տուգանում ավտոմեքենաների ապակիների մգացման համար»

Ավտոմեքենաների ապակիների մգացման համար ոչ բոլոր վարորդներն են տուգանվում: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է ««Աքիլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն» ՀԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը:

«Դա հակասահմանադրական է. չի կարելի միևնույն հարցում տարբերակված մոտեցում ցուցաբերել։ Եթե վարորդի ավտոմեքենայի ապակիների մգացումը 75 տոկոս է, և դա գործարանային արտադրության է, ապա Ճանապարհային ոստիկանությունը չի տուգանում: Բայց եթե նույն տոկոսի չափով ապակին թաղանթապատված է, ապա տուգանում է: Ինչո՞ւ: Նույն չափով է մգացված. ո՞րն է պատճառը, որ մի դեպքում վարորդը տուգանվում է, մյուս դեպքում` ոչ»,- տարակուսել է բանախոսը՝ հավելելով, որ արդեն բազմաթիվ վարորդներից բողոքներ են ստացել:

ՀԿ–ն այդ խնդրով դիմել է ԱԺ նախագահին, վերջինը դիմումն ուղղել է Արդարադատության նախարարություն, նախարարությունն էլ՝ Ճանապարհային ոստիկանություն:

«Պատասխանը դեռ չենք ստացել, բայց խոսվում է այն մասին, թե աղջամուղջի ժամանակ տեսանելիությունը վատանում է, դրա համար էլ ապակիները թաղանթապատված ավտոմեքենաների վարորդները տուգանվում են: Մենք էլ ասում ենք՝ ի՞նչ է՝ գործարանային պայմաններում ապակիների մգացվածությունն աղջամուղջի ժամանակ խնդիր չի՞ ստեղծում»,–նկատել է Հովհաննիսյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը