Լրահոս

22.02.2016 14:30


Էլինար Վարդանյանը դատապարտել է լրագրողների հանդեպ անհարգալից վերաբերմունքը

Էլինար Վարդանյանը դատապարտել է լրագրողների հանդեպ անհարգալից վերաբերմունքը

«Լրագրողներն այսօր հասարակության և իշխանությունների միջև կապող օղակն են, ուստի այդ հարաբերությունները պետք է խարսխված լինեն միայն փոխադարձ հարգանքի վրա»,- ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշել է ԱԺ մարդու իրավունքների հարցով մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը՝ անդրադառնալով ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանի կողմից լրագրողներին վիրավորելու ու հայհոյելու միջադեպին։

Էլինար Վարդանյանն ընդգծել է, որ չի կարող չդատապարտել լրագրողների հանդեպ ցուցաբերած նման վերաբերմունքը:

Նշենք, որ այսօր մի խումբ լրագրողներ ստորագրահավաք են նախաձեռնել, որով կոչ են անում ԱԺ խմբակցություններին, անհատ պատգամավորներին դատապարտել ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանի պահվածքը:

Փետրվարի 19-ին Սեդրակյանը խորհրդարանի միջանցքում վիրավորել էր իրենց մասնագիտական պարտականություններն իրականացնող լրագրողներին՝ նրանց անվանելով «նախիր», ու հայհոյել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը