Լրահոս

22.02.2016 14:53


Ն. Զոհրաբյանը՝ Վ. Բաբայանի հրաժարականի մասին. «Մեր ներկուսակցական խնդիրներն են»

Ն. Զոհրաբյանը՝ Վ. Բաբայանի հրաժարականի մասին. «Մեր ներկուսակցական խնդիրներն են»

Դրանք ԲՀԿ-ի ներկուսակցական խնդիրներն են: Այս մասին այսօր՝ փետրվարի 22-ին, ԱԺ-ում «NEWS.am»-ի հետ զրույցում նշել է ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով փաստին, որ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը հրաժարվել է ԲՀԿ խոսնակի պարտականություններից:

«Մեր ներկուսակցական խնդիրներն են դրանք: Ես չեմ պատրաստվում մեր ներկուսակցական խնդիրների մասին բարձրաձայնել, քննարկել: Վահան Բաբայանն ինքն է ներկայացրել, որ պատրաստվում է հրաժարվել խոսնակի գործառույթից, մենք ընդունել ենք դա եւ առաջիկայում կքննարկենք խոսնակի թեկնածուի հարցը»,-նշել է Զոհրաբյանը:

Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Վահան Բաբայանն այլևս չի իրականացնելու ԲՀԿ խոսնակի պարտականությունները:

Նա «Facebook»-ի իր էջում գրել էր հետևյալը.

«Հարգելի՛ լրագրողներ, ես այսուհետ չեմ իրականացնելու ԲՀԿ մամուլի խոսնակի պարտականությունները: Դա իմ անձնական որոշումն է։ Շնորհակալ եմ համատեղ եւ հետաքրքիր աշխատանքի համար»:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը